Saturday, August 6, 2011

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2012թ.

News.am. 5-8-2011- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2012 թվականին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին եւ հավելել, որ այդ ժամանակ էլ կավարտվի Ախալքալաքում երկաթգծի կայարանի շինարարությունը:
«Ախալքալաքի երկաթգծի կայարանի շինարարությունը կսկսվի երեք շաբաթվա ընթացքում: Կայարանը կառուցվելու է գերմանացի հայտնի ճարտարապետ Յուրգեն Մայերի նախագծով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկաթգծի 105 կմ-անոց ճյուղ, որից 76 կիլոմետրը Թուրքիայի եւ 29 կիլոմետրը Վրաստանի տարածքում:
Բացի այդ, Վրաստանում վերանորոգվելու է Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթգծի հատվածը:
Երկաթգիծը կառուցվում է շրջանցելով Հայաստանը, որի նպատակը Հայաստանը մեկուսացնելն է:

No comments: