PanARMENIAN.Net - 27 օգոստոսի 2011 - Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ամերիկյան իշխանությունների կոչը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի վերաբերյալ անվանել է հակասող միջազգային կոնվենցիաներին, հաղորդում է «MEHR» գործակալությունը:ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա: Վաշինգտոնը Դամասկոսին տնտեսական բոյկոտ է հայտարարել և ստացել ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը: «Նախագահ Ասադի համար եկել է հեռանալու ժամանակը: Հեռանալ` հանուն Սիրիայի ժողովրդի»,- ասել է Օբաման:
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ամերիկան իր վրա վերցրել է համաշխարհային ժանդարմի դեր` չունենալով ոչ մի իրավունք, և ցավոք սրտի, թույլ է տալիս իրեն նման հայտարարություններ անել, հաղորդում է Trend-ը:
Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ամերիկան իր վրա վերցրել է համաշխարհային ժանդարմի դեր` չունենալով ոչ մի իրավունք, և ցավոք սրտի, թույլ է տալիս իրեն նման հայտարարություններ անել, հաղորդում է Trend-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment