Monday, August 8, 2011

Ադրբեջանում լեռնային հրեաներին թույլ չեն տալիս սինագոգին կից միկվա կառուցել

Ադրբեջանում լեռնային հրեաներին թույլ չեն տալիս սինագոգին կից միկվա (սրբազան ջրավազան) կառուցել:

News.am. 7-8-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր Բաքվի լեռնային հրեաների համայնքի նախագահին տարածք տրամադրել Բաքվի կենտրոնում սինագոգի կառուցման համար` որպես փոխհատուցում Շեմսի Բեդելբեյլի փողոցում գտնվող հրեական հոգեւոր կենտրոնի քանդման համար, որը կատարվել էր Ձմեռային այգու կառուցման նպատակով:
Հրեական նոր սինագոգը կառուցվել էր պետական ֆինանսավորմամբ, իսկ բացումը տեղի էր ունեցել 2010 թ. հոկտեմբերի 27-ին:
Սակայն ավելի ուշ համայնքի ղեկավարը դիմել է նախագահին` բողոքելով, որ Բաքու քաղաքի գործադիր իշխանությունը խաբում է իրենց եւ խոչընդոտում խոստացված սինագոգի ամբողջական կառուցմանը, մասնավորապես չտրամադրելով խոստացված տարածքի մի մասը` միկվա կառուցելու համար: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը:
Հրեական համայնքի ղեկավար Սեյմոն Իխիլովը հայտնել է, որ նախատեսված տարածքում դեռեւս բնակելի շենքեր կան, որտեղ քաղաքացիական բնակչություն է ապրում: Բացի այդ նա նշել է, որ Բաքվի իշխանությունները մեծապես խոչընդոտում է սինագոգի տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ փաստաթղթերի ձեռքբերմանը:

No comments: