Monday, August 8, 2011

Վանա լճում հայտնաբերվել է 7,5 միլիարդ դոլարի ուրանի հանք

Tert.am. 8-8-2011- Վանա լճի ընդերքում հայտնաբերվել է 7,5 միլիարդ դոլար ընդահուր արժողությամբ ուրանի հանք:
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, հանքը հայտնաբերվել է թուրք գիտնականների կողմից Վանա լճի ջրի մաքրության հետազոտման աշխատանքների ընթացքում:
Թուրքիայի «Ֆըրաթ» համալսարանից քիմիայի պրոֆեսոր Մեհմեդ Յամանն իր խմբի հետ միասին 3 տարի շարունակ հետազոտություններ է իրականացրել Վանա լճում: Իսկ անցած ամիս թուրք պրոֆեսորը հոդված է հրապարակել Clean-Journal ամսագրում, որում նշել է Վանա լճի ջրերում ուրանի առկայության մասին:
«Սաբահը» գրում է, որ այդ հանքն իսկական հարստություն է Թուրքիայի համար, որը պատրաստվում է ատոմակայաններ կառուցել:

No comments: