Tuesday, August 23, 2011

Բյուրոն արդեն մեկնաբանել է

«Լրագիր» 22-8-2011- - ՀՅԴ բյուրոյի կողմից եղել է մեկնաբանություն եւ ես այդ մեկնաբանությանն ավելացնելու բան չեմ տեսնում,- Lragir.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՅԴ Ամերիկայի կառույցի վերջին հայտարարությանն ու դրան ՀՅԴ հայաստանյան կառույցի արձագանքին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը քննադատել էր ամերիկյան կառույցին, որ հրաժարվել են մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի պատվին ճաշկերույթին:
Մեր հարցին, թե արդյոք ՀՅԴ հայաստանյան կառույցի այս պահվածքը կասկածի տակ չի դնում իրենց ընդդիմադիր լինելը, եթե չեն սատարում իրենց կուսակցիների ընդդիմադիր հայտարարություններին, ընդդիմադիր գնահատականներին, Վահան Հովհաննիսյանն արձագանքեց. - Խոսքը գնահատականների մասին չի:

No comments: