Thursday, August 11, 2011

Ասադը Համա քաղաքից հանեց տանկերը. Անկարայի ջանքերը արդյունք տվեցին. Էրդողան

Tert.am. 10-8-2011- Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը Համա քաղաքից հանել է տանկերը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել Անկարայի իրականացրած ջանքերի արդյունքում։
«Այդ ամենը մեր նախաձեռնության վկայությունն է»,– ասել է Էրդողանը՝ հիշեցնելով երեկ Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի միջև կայացած հանդիման մասին։
Բացի այդ, Համա քաղաքից զորքի դուրս բերման մասին է տեղեկացրել նաև Սիրիայում Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը։
Agence France-Presse գործակալությունը նշում է, որ բանակը Համա քաղաքից 10 օր շարունակվող գործողությունից հետո դուրս է գալիս։ Զինվորները բացականչում են Բաշար ալ–Ասադի անունն ու հաղթանակի լոզունգներ։

No comments: