Sunday, August 21, 2011

Ադրբեջանում ցանկանում են մոռացության մատնել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիր Էմին Ռասուլզադեին

News.am. 21-8-2011- Ադրբեջանի Մշակույթի եւ Զբոսաշրջության նախարարությունը ներքին կարգով հրաման է արձակել, ըստ որի` անհրաժեշտ է արգելքներ ստեղծել Ադրբեջանի հիմնադիր համարվող Էմին Ռասուլզադեի վերաբերյալ ֆիլմերի նկարահանման, պետական գաղափարախոսության մեջ նրա կերպարի շրջանառման եւ նրա վերաբերյալ տարբեր հիշատակումների համար, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` վկայակոչելով նախարարության ենթակա վարչություններից մեկից ստացված տեղեկությունները:
Աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւի ստորագրությամբ կարգադրություն է ուղարկվել, որտեղ նշված է` արգելակել պետության հիմնադրի վերաբերյալ քարոզչությանը, հատկապես պետական գաղափարախոսության շրջանակներում նրա կերպարի ներմուծմանն ուղղված քայլերը:
«Բիզիմյոլը» հիշեցնում է, որ մինչ օրս վերոնշյալ նախարարությունը Ռասուլզադեի հիշատակին նվիրված որեւէ միջոցառում չի կազմակերպել, ավելին, մայրաքաղաք Բաքվում Ռասուլզադեի անունը կրող զբոսայգին վաճառվել է արտասահմանցի գործարարներին:

No comments: