«Եթե հեշտ լիներ, խնդիրը վաղուց լուծված կլիներ: Բարդ է, որովհետև այդ խնդիրը ցավոտ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար, որովհետև խնդիրը խորը արմատներ ունի:
Տասնյակ տարիներ Ադրբեջանի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է և չեն փորձել իրենց ժողովրդի հետ անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել՝ գիտե՞ք, ժողովու՛րդ, դա հայկական հող է, այստեղ դարերով հայեր են ապրում, լավ կլիներ այս մարդկանց ազատություն տանք, որ իրենք էլ երջանիկ ապրեն, մենք էլ:
Մենք պարտավոր ենք խաղաղ լուծման բանալին գտնել: Ի նկատի ունեմ և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը, և՛ Ադրբեջանը, թեև շատ դժվար է: Չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել: Ինչպե՞ս կարելի է խոսել կոնկրետ ժամկետների մասին, երբ ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում: Մենք մի տեսակ հարմարվել ենք դրան, սովորել ենք: Սա առաջին տարին չէ, երկրորդ տարին չէ, նույն ձայնասկավառակն է կրկնվում, ուղղակի մեկ-մեկ որոշակի նոր ելևէջներ են մեջտեղ գալիս: Դուք իհարկե չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ավագ բարեկամները պետք է որ հիշեն. 90-ականներին Ադրբեջանի նախագահները՝ Մութալիբովն ու Էլչիբեյը նույն երգն էին երգում՝ ինչքա՜ն հզոր է Ադրբեջանը, ինչքա՜ն թույլ են ու քիչ են հայերը, ղարաբաղցիները, Ադրբեջանում 9 մլն են, իսկ Հայաստանում մնում է մեկուկես մլն ժողովուրդ...: Մենք 20 տարի է՝ այս պատմությունն ենք լսում, և բոլորս համոզվեցինք, թե ինչի կարող է բերել այս մեծախոսությունը: Ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ է, Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ:
Թող մեր ընդդիմախոսները, ես ի նկատի ունեմ և՛ հայ, և՛ օտար, չփորձեն թուլություններ գտնել մեր մեջ, չփորձեն վախի ու ավանտյուրայի նշույլներ տեսնել: Այդ մարդիկ ճիշտ մարդիկ չեն ու սխալ մարդիկ են: Իմ խորին համոզմունքն է, որ իրոք պետք է գտնել խաղաղության բանալին: Այո, պետք է բոլորին ասվի՝ որն է լուծման քո նպատակը և ինչ ես ուզում այս լուծումով փնտրել-գտնել և ինչպես ես փորձում դա անել: Եվ մարդիկ, ովքեր պետական բարձր պաշտոններ են վարում, պետք է նայեն մարդկանց աչքերին ու ասեն՝ լուծման տարբերակն այս է: Ես նայում եմ ու ասում, որ պետք է լինի խաղաղ ճանապարհ: Մեր տարբերակը մեկն է. Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Եվ կհասնենք դրան:
Մեծ հաշվով խնդիրը լուծված է: Ո՞վ է գնացել Լեռնային Ղարաբաղ և կասկածել, որ իրենք ինքնուրույն պետություն չեն: Վաղուց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է և ինքն է որոշում իր ճակատագիրը: Սա՝ մեծ առումով: Բայց իրականության մեջ պետք է ճանաչված լիներ: Անվտանգությունը պետք է ամբողջապես երաշխավորված լինի ոչ միայն ուժի միջոցով: Ամբողջ խնդիրը սա է: Ուշ թե շուտ խնդիրը լուծվելու է: Ինչքան շուտ, այնքան շատ ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայատանի, և՛ Ղարաբաղի համար»:

No comments:
Post a Comment