Monday, August 22, 2011

Ֆանտոմ երկրի միակ շանսը

«Լրագիր» 21-8-2011-Նյու-Յորք Թայմս թերթի հոդվածը կոնֆլիկտի առարկա, չճանացված պետությունների մասին վերնագրված է Ֆանտոմային Սպառնալիքը: Այդ հոդվածն արժանացավ նույնիսկ Ռեգնումի արտատպությանը, իհարկե հատվածաբար և շեշտադրումների փոփոխությամբ.: Իսկ որ արեւմտյան քաղաքականության մեջ հայտնվել են նոր շեշտադրումներ` բացահայտ է:
Խնդիրն այն է,որ արևմտյան քաղաքականության մեջ չափազանց երկար կիրառվում էին սեփական քաղաքակիրթ ժողովրդավարության և այլոց Բռնի ժողովրդավարացման երկակի ստանդարտները: Սակայն արևմտյան քաղաքակրթությունն իր բոլոր թերություններով բաց, հաշվետու համակարգ է, իսկ նման համակարգերում երկակի ստանդարտները երկար գոյավարել ուղղակի չեն կարող: Այս համատեքստում արևմտյան պետություններն անցնում են քաղաքական նոր կուրսի, այն է` մուլտիկուլտուրիզմի քաղաքականության վերացում սեփական պետություններում և բռնապետական ռեժիմների հանդեպ գործողությունների հստակեցում այլ երկրներում:
Այդ հստակեցման մեջ մտնում է նախկին ռեժիմների ղեկավարների հետ սիրահետումների և ներքին պայմանավորվածությունների վերացումը, և այդ երկրները սեփական տնտհաշվարկի տեղափոխելը, քանզի տասնամյակների փորձը վկայում է, որ սեփականաշնորհված ու ձեռնասուն բռնապետների վրա ծախսված գումարները երբևէ չեն ծառայում ժողովրդավարացման կամ գոնե չեզոքության քաղաքական կուրսին:
Նոր քաղաքական կուրսի բարձրաձայնումն ընթանում է տարբեր ճանապարհներով` սիրաշահման միջոցառումները փոխարինվում են ոչ հեռանկարային երկրների ֆինանսական և քաղաքական լծակների արգելափակմամբ: Իսկ քանզի Արևմուտքն ունի իր սեփական քաղաքականությունը բարձրաձայնելու ավանդույթը` դա արվում է հեղինակավոր լրատվամիջոցների օգնությամբ:


Նյու-Յորք թայմս թերթը տառացիորեն գրում է հետևյալը.- Եթե ֆանտոմային պետություններն իրենց լավ պահեն, ապա գերտերությունները ցույց կտան նրանց ճանապարհը դեպի օրինական կարգավիճակը:


Նախ պետք է նկատենք ընդհանրական «գերտերություններ» որակումը, որ կարելի է ընկալել իբրև լիդերային պետությունների միասնական կարծիքի վկայություն: Այնուհետև նշվում է, որ օրինական կարգավիճակ ստանալու ճանապարհը կա և դա ոչ թե զիջումների, կամ հակառակը` ագրեսիայի, ոչ թե համակրանքների և հակակրանքների, ոչ թե պրոպագանդայի կամ հակապրոպագանդայի ճանապարհն է, այլ մի պարզ ու պրիմիտիվ հանգուցալուծում. ՆԱ, ՈՎ ՈԻԶՈԻՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈւՆԵՆԱԼ, ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ ԱՅՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՈԻՆԱԿՈւԹՅՈՒՆԸ :


Բոլորն արդեն հասկացել են վատնվող նեդրումների, անիմաստ վարկերի և հասցեատիրոջը չհասնող բարեգործական օգնության գինը: Այսուհետ ցանկացած պետություն պիտի կարողանա դառնալ <«ուժեղ տնտեսական ուժ և բռնատիրությունից ժողովրդավարության անցնելու հաջող օրինակ»: Կանխատեսելի կայուն գործընկերն անշուշտ նախընտրելի է ագրեսիվ մուրացիկից: Հայաստանյան «մեղմացումները» փորձ են ներկայացնելու միջազգային հանրությանը, որ մենք այլևս քսղաքակիրթ ենք և կանխատեսելի: Սակայն թե Ղարաբաղն առանց կարգավիճակի, թե Հայաստանը կարգավիճակով դեռ ֆանտոմ են պետությունների շքահանդեսում: Ժամանակին Իսրայելի նախագահը մի հարցազրույցում ասաց. «երբ որոշում եք քննադատել Իսրայելը, հիշեք, որ այն տարածաշրջանի միակ ժողովրդավարական պետությունն է»: Ախ, այդ հրեաները, ոչնչից սարքում են երեք բան` գաղափար, փող, պետություն: Իսկ ֆանտոմները նրանց չեն հետաքրքրում…. Անուշ Սեդրակյան

No comments: