Monday, August 22, 2011

Թուրքը երկու իռլանդուհու է սպանել` կտրելով նրանց կոկորդը

News.am. 21-8-2011- Երիտասարդ թուրքը խոստովանել է, որ սպանել է իր իռլանդացի ընկերուհու մորը եւ նրա ընկերուհուն, այն բանից հետո երբ մայրն ընդդիմացել է աղջկա ամուսնությանը, հաղորդում է «Today’s Zaman»-ը:
Ոստիկանությունն սկսել է քննել Իզմիրում տեղի ունեցած միջադեպն այն բանից հետո, երբ 15-ամյա Շենոն Գրեհոնը, 17-ամյա Ռեջեբ Չ-ի ընկերուհին, դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ մորից տեղեկություններ չունի: Դրանից հետո ոստիկանությունը հարցաքննել է աղջկա ընկերոջը, ով սկզբում ժխտել, իսկ հետո խոստովանել է , որ սպանել է 54-ամյա Մարիոն Գրեհոնին եւ նրա ընկերուհուն` 54-ամյա Քեթի Ուինս Մորին:
17-այա մարդասպանն ասել է, որ կանանց սպանել է այն պատճառով, որ մայրը թույլ չի տվել աղջկան իր հետ ամուսնանալ: Նա պատմել է, որ հոր մեքենայով երկու կանանց տարել է անտառ եւ այնտեղ կտրել նրանց կոկորդները: Կանանց մարմինները գտնվել են մարդասպանի պատմած վայրում: Նա եւ նրա հայրը ձերբակալվել են:

No comments: