Thursday, August 11, 2011

Հայաստանում Իրանի դեսպանին փոխանցել են «Արեւը բոլորի համար հավասար է շողում» ֆիլմը

News.am. 11-8-2011- Դանիայում, Հայաստանում եւ Հունգարիայում իրանական դեսպանություններին հանձնվել են Իրանի մասին գեղարվեստական ֆիլմ եւ փաստավավերագրական կինոժապավեն, որոնք ցուցադրվելու են տեղական բոլոր հեռուստաալիքներով:
Ռեժիսորներ Աբաս Ռաֆեի «Արեւը բոլորի համար հավասար է շողում» կինոնկարը եւ Աքբար Թահվիլյանի «Իրանն այսօր» փաստավավերագրական ֆիլմը, վերջերս ուղարկվել են այդ երկրներին մի շարք հեռուսաալիքներին, հաղորդում է Tehran Times-ը:
«Արեւը բոլորի համար հավասար է շողում» կինոնկարը դրամա է, որը ներկայացնում է քրիստոնեությունը եւ իսլամն Իրանում:
2007 թ. իտալական Տրենտո քաղաքում անցկացված Կրոնն այսօր կինոփառատոնում ֆիլմը պարգեւատրվել է երկու կատեգորիաներով:
«Իրանն այսօր» փաստավավերագրական ֆիլմում շեշտը դրված է Իրանի ուսումնական եւ արդյունաբերական զարգացման վրա:

No comments: