Thursday, August 11, 2011

Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար միակ հարմար երկիրն է

Neonews.am. 10-8-2011- «Ռազմական ունակությամբ, ազգային անվտանգության հնարավարություններով և շահավետ աշխարհագրական դիրքով Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար միակ ամենահարմար երկիրն է»,-հայտնել է Անգլիական «The Telegraph» վերլուծականը: Իսկ ահա թուրքական «ANKA» լրատվական գործակալությունը գրում է.Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար միակ հարմար երկիրն է
«մենք պաշտպանում ենք Սիրիայի հյուսիս թուրք զինվորներ ուղարկելու համար միջազգային աջակցություն ապահովելու հնարավորությունը»: Սիրիայի հյուսիս թուրք զինվորներ ուղղարկելու համար ՆԱՏՕ-ի, Արաբական միության, միգուցե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ միջազգային աջակցությունն ապահովելու հնարավորությունը գնալով աճում է: Որպես առաջին քայլ, հնարավոր է, միջազգային հանրությունը թույլատրի Թուրքիային Հասեքի, Ռաքքայի, Իդլիբի եւ Հալեպի շրջաններում 20 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել: Ի պատասխան այս ամենի նշենք նաև,որ Դամասկոսը խիստ տոնով է խոսել Թուրքիայի կողմից նման հնարավոր քայլի կապակցությամբ` կառավարության խոսնակի բերանով հայտարարելով, որ Սիրիան վճռական հակահարված կտա Անկարայի այդ քայլի համար:


No comments: