Wednesday, August 17, 2011

ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումն առաջնային է Օբամայի և Քլինթոնի համար. Բրայզա

Tert.am. 17-8-2011- ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ադրեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» կանանց խորհուրդը նամակ էր հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին, ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին։ Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից, այդ նամակին պատասխանել է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Մեթյու Բրայզան, որում, մասնավորապես, ասված է.«Շնորհակալ եմ հուլիսի 28–ին ուղարկված նամակի համար։ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնային է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար։ Ինձ համար, որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ևս կարևոր է հայ–ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է ապահովել Ադրբեջանի զարգացումը և կայունություն ողջ հարավկովկասյան տարածաշրջանում։ Ես, որպես դեսպան, հնարավոր ամեն ինչ կանեմ և կօգնեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագներին և հակամարտության կողմերին՝ ռազմական գործողությունների նոր պարույրը խոչընդոտելու և բանակցությունների ճանապարհով արդար և շարունակական խաղաղություն ձեռք բերելու հարցում»։

No comments: