Wednesday, August 17, 2011

Թուրքական աղբյուր. «Ադրբեջանը բռնակալանում է»

Panorama.am. 17-8-2011- Թուրքիայի «Մազլումդեր» մարդու իրավունքների կազմակերպության կողմից Ադրբեջանի վերաբերյալ պատրաստած 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում ասվում է, որ այդ երկրում աճել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:
Այս մասին հայտնում է «faktxeber.com» ադրբեջանական կայքը` նշելով, որ թուրքական իրավապաշտպան կազմակերպության զեկույցը հրապարակել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) մոտ կանգնած «Ենի Շաֆագ» թերթը:
Թուրքական թերթի` «Ադրբեջանը բռնակալանում է» վերնագրով հադվածում ասվում է, որ մարդու իրավունքների խախտման խնդիրը անպայման կմտնի Թուրքիայի հասարակության եւ քաղաքական գործիչների օրակարգ:
Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում վերջին շրջանում խղճի ազատությանն ուղղված ճնշումների աճին: Նշվել է, որ Ադրբեջանում վերջին տարիներին մեծացել են ճնշումները ընդդիմության դեմ, արգելքներ են սահմանվել հիջաբի և նման կրոնական խորհրդանիշերի նկատմամբ: Թուրքական կազմակերպությունը զեկույցում կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը ապահովել խոսքի, կրոնի ազատությունը երկրում եւ մարդկանց արդարացի դատվելու իրավունքը:

No comments: