Wednesday, August 17, 2011

Ամբողջ սփյուռքահայության էներգիան ուղղված է դրամի կուրսի պահպանմանը. Հրանտ Բագրատյան

Tert.am. 17-8-2011- Նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ տարիներ շարունակ Կենտրոնական բանկը ավելորդ ներդրումներ է անում դրամի փոխարժեքը բարձր պահելու համար. դա ավելի ու ավելի թանկարժեք է դառնում։
«2009-ին ես կանխատեսել էի, որ դոլարն արժեզրկվելու է, և 20%-ով արժեզրկվեց, դրանից հետո ասացի, որ եթե չստերիլիզացնեն, եթե թողեն ազատ կուրս, կգահավիժի։ Դժբախտաբար դա չարեցին, դա վատ ա, որ չարեցին։ Ամբողջ տրանսֆերտներն ուղղվեցին դոլարի կուրսի պահպանմանը»,- ասաց նա՝ ակնարկելով, որ բնական և ճիշտ կլիներ արհեստական միջամտությունը սահմանափակել։
«Հիմա էլ պահում են դոլարի կուրսը։ Էսօր ամբողջ սփյուռքահայության էներգիան ուղղված ա դոլարի կուրսի պահպանմանը,- հիշեցրեց Բագրատյանը։- Հիմա ինձ ասում են, թե էլ չեն ֆինանսավորում, կուրսն ազատ է։ Կուրսն ազատ չէ, քանի որ տրանսֆերտները չեն ստերիլիզացվում։ Իսկ էդ դեպքում, օրինակ, չինական էքսպորտից եկած դոլարը ստերիլիզացվում է Չինական բանկի կողմից։ Ուրեմն տարեկան 1.5 – 2 մլրդ դոլար հայ ժողովուրդը Սփյուռքի օգնությունն ուղղում է ֆինանսավորելու դրամի կուրսը»։
Բագրատյանը նշեց, որ նման ներդրման արդյունքում մենք ընդամենն ունենք դրամի արհեստական կուրս։

No comments: