Monday, August 8, 2011

Թուրք ազգայնամոլ դոցենտը դեմ է, որ Օրդուում հայկական պատմական տները վերականգնվեն

News.am. 8-8-2011- Թուրքիայի Օրդուի համալսարանի թուրքերեն լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ դոցենտ Իսմայիլ Դողան խիստ դեմ է հանդես եկել Օրդուի մշակույթի եւ տուրիզմի նախաձեռնությանը, որով նախատեսվում է վերականգնել հայկական եւ հունական պատմական տները։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք դոցենտը պնդել է, թե Հայաստանում որեւէ թուրքական հուշարձան չի վերանորոգվել եւ իրենք էլ պարտավոր չեն վերանորոգել հայկական տները։ «Ես որպես քաղաքացի եւ գիտնական դեմ եմ, որ այդ տները վերանորոգվեն։ Ես քննադատում եմ այն մտածելակերպը, որ այդ պատմական տները համարում են հայկական եւ հունական։ Դրանք սեւծովյան շրջանի ճարտարապետություն են։ Ո՞վ է ասել, որ դրանք հայկական են»,-ասել է Իսմայիլ Դողանը։
Նշենք, որ Օրդուի մշակույթի եւ տուրիզմի նահանգային վարչությունը հայտարարել էր, թե Օրդուում գտնվող հունական եւ հայկական ճարտարապետության առանձնահատկություններով կառուցված պատմական տներն ու շինությունները վերականգնվելու են իրենց նախնական տեսքին համահունչ։

No comments: