Monday, August 8, 2011

Ադրբեջանի արտաքին պարտքը աճել է 17 տոկոսով

Ադրբեջանի արտաքին պարտքը հատել է ավելի քան 4,5 մլրդ դոլարի սահմանագիծը: Այս մասին հարոդում է «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի Ֆինանսների նախարարության հաղորդած տեղեկությունների վրա:
Ըստ լրատվական գործակալության, սույն տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 4,512 մլրդ դոլար, ինչը կազմում է համախառն ներքին արտադրանքի 8,1 տոկոսը: Նշենք, որ սա 17 տոկոսով ավելին է, քան 2011 թ սկզբին գրանցված արտաքին պարտքի ցուցանիշը:

No comments: