Wednesday, August 3, 2011

Փլվել է Անկարայի օդանավակայանի տանիքը

News.am. 3-8-2011- Անկարայում տեղացող հորդառատ անձրեւի հետեւանքով փլվել է Էսենբողա օդանավակայանի տանիքի մի մասը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` մի քանի ժամ տեղացող հորդառատ անձրեւի հետեւանքով Անկարայի Էսենբողա օդանավակայանի ներքին եւ արտաքին չվերթների համար նախատեսված տերմինալների միջեւ ընկած հատվածի տանիքը սկսել է կաթալ, իսկ շատ չանցած այն փլվել է:
Օդանավակայանում անմիջապես սկսել են ջրի հեռացման աշխատանքները, իսկ օդանավակայանի որոշ հատվածներ պարբերաբար հոսանքազրկվել են:

No comments: