Wednesday, August 3, 2011

Մեկ ամսում քուրդ զինյալներն սպանել 57 թուրք զինվորականի

News.am. 3-8-2011- Քուրդ զինյալները հուլիս ամսին սպանել են 57 թուրք զինվորական եւ 2 ոստիկան: Այս մասին տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը` վկայակոչելով PKK-ի տարածած հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ PKK-ն մեկ ամսվա ընթացքում տվել է 7 զոհ` ներկայացնելով նրանց անուն ազգանունները: “Թող լավ իմանան, որ քրդերին հաշվի չառնող, նրանց ինքնությունը ժխտող եւ հետադիմական ու հարձակողական գիտակցության դեմ պարտիզանական ուժերը լուռ չեն մնալու:
Հուլիս ամսվա ընթացքում թուրքական բանակը 38 գործողություն է իրականացրել քուրդ զինյալների դեմ, տեղի է ունեցել 15 ռազմական բախում: Սպանվել է 57 թուրք զինվորական եւ 2 ոստիկան: PKK-ն կորցրել է 7 զինյալ”,-նշվում է հայտարարության մեջ:

No comments: