Wednesday, August 17, 2011

Հիմա ում դժգոհելու հերթն է

«Լրագիր» 16-8-2011- Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ասֆալտապատում է իրականացվում Շիրակի մարզի Ախուրյան եւ Հովիտ համայնքներում:
Իսկ Ղարիբջանյանից Ախուրիկ տանող ճանապարահատվածում շինաշխատանքները կսկսվեն օգոստոսի 24-ից հետո, երբ կընտրվի շինկազմակերպությունը:
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի փոխանցմամբ, համաշխարհային բանկի հատկացրած 1,1 միլիարդ դրամից 740 միլիոնը ուղղվել է Ախուրյան համայնքի 4 կմ երկարությամբ ճանապարհի, եւ Հովիտ համայնքի 2,5 կմ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատելու համար:
Մնացած գումարով նախատեսված է հիմնանորոգել Ղարիբջանյանից Ախուրիկ տանող ճանապարհը:
Համայնքներում ճանապարհաշինական աշխատանքներ նախատեսված էր իրականացնել դեռեւս 3 տարի առաջ, սակայն ծրագիրը այդ ժամանակ կասեցվեց եւ գումար չհատկացվեց: Պատճառը համայնքապետարանում մեկնաբանում են այսպես, նախատեսված շինաշխատանքները 2008 թվականին չմեկնարկեցին, քանի որ գերմանական KFW վարկային ծրագրով Ախուրյանում նախատեսված էր իրականացնել ջրագծերի փոփոխման աշխատանքեր:
2 համայնքներում շինաշխատանքներ իրականացնում է Ախուրյան Ճանշին ընկերությունը: Շինարարների խոսքերով, աշխատուժի խնդիր չկա, աշխատանքները ընթանում են նորմալ հունով:
Փայլակ Ֆահրադյան, Գյումրի

No comments: