Friday, August 26, 2011

Շիրակում պեղումների արդյունքում բացվում է մեծ հեթանոսական տաճար

Tert.am. 25-8-2011-Շիրակի մարզի Հողմիկ գյուղի պեղումների արդյունքում բացվում են մեծ հեթանոսական տաճարի ավերակներ։ Այս պեղումների շնորհիվ հնարավոր կլինի ասել, թե ինչ է իրենից ներկայացնում «բագինը», որի մասին պատմագիտության մեջ բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել, սակայն դրա նկարագրությունը ոչ մի տեղ չի հանդիպում։ Այս մասին հաղորդում է «Հորիզոն» լրատվականի Շիրակի մարզի թղթակիցը։
Տեսանյութում ներկայացվել է պեղումների արդյունքում բացվող բազմասրահ հեթանոսական տաճարը՝ աստվածների համար նախատեսված սրահներով և յուրաքանչյուր սրահին կից զոհասեղանով։
Ըստ գիտնականների՝ հնում այդ զոհասեղանների վրա է կատարվել «մկրտության» կամ «զինվորագրման» արարողակարգը, որով էլ հայ երիտասարդը համալրել է այս կամ այն աստվածության «բանակը»։ Պեղումների արդյունքում բացված զոհասեղանների շարքը՝ դրված մեծ տախտակների վրա, բագինն է, որը մինչ այս դժվարանում էին նկարագրել, կարծում են գիտնականները:
Իլիկ գետի երկայնքով շարունակվող պեղումները և բացվող տաճարի ծավալները ցույց են տալիս, որ տեղանքը մարդաշատ բնակավայր է եղել՝ զարգացած մշակույթով և քաղաքակրթությամբ։

No comments: