Friday, August 26, 2011

Ապստամբները Քադդաֆիի դստեր առանձնատանը ֆոտոսեսիա են իրականացրել

HayNews.a. 25-8-2011- Լիբիացի ապստամբները ներխուժել են երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի սիրելի դստեր՝ Աիշայի առանձնատուն: Նախքան այդ, նրանք թալանել ու ավերել են Քադդաֆիի ու նրա ընտանիքի մյուս անդամների տները:
Աիշայի տանը ևս նրանք վերցրել են իրենց համար արժեքավոր իրերը, հետո էլ իսկական ֆոտոսեսիա են իրականացրել. նրանք լուսանկարվել են Աիշայի երբեմնի հիասքանչ առանձնատան տարբեր անկյուններում, տանտիրոջ իրավունքով «փռվել են» ոսկով ու թանկարժեք քարերով զարդարված բազմոցներին: Վերջում նրանք իրենց հետ որպես հիշատակ վերցրել են Աիշայի անձնական լուսանկարները:

No comments: