Wednesday, August 17, 2011

Ադրբեջանցի նախարարները ծեծել են իրար

News.am. 16-8-2011- Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ նախարարների միջեւ առկա հակասություններն, որոնք հաճախ խոշոր ծեծկռտուքի պատճառ են հանդիսանում, դարձել են տարածված երեւույթ, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» թերթը` հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը Բաքվի ռեստորաններից մեկում ծեծել էր Առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովին, այդ խնդիրն այնքան մասսայական էր դարձել, որ Հեյդարովն փաստը ժխտելու համար հայտարարել էր. «Ալի Ինսանովն ինձնից բարձրահասակ է, ես չէի կարող նրան ծեծել»:
«Պոլիգոնը» հայտնում է, որ օրերս նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը բռունցքներով հարվածել է կառավարության մեկ այլ աշխատակիցի, իսկ նրանց հակասությունների պատճառը եղել է բիզնեսը:
«Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը վերցրել էր կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի մերձավորներից մեկին պատկանող օբյեկտը: Խնդրի պարզաբանման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի: Սակայն հարցը մինչեւ վերջ չեն կարողացել լուծել, ուստի հակասությունները շարունակվում են»,- գրում է «Պոլիգոնը»:

No comments: