Monday, August 8, 2011

Իրանի ԱԳՆ-ն հերքել է թուրք-սիրիական սահմանում իրանական զենքի առգրավման մասին լուրը

Panorama.am. 8-8-2011- «Իրանից Սիրիա տեղափոխվող բեռնատար մեքենայի մեջ ընդհանրապես զենք չի եղել: Ուղղակի որոշ ապրանքատեսակներ, որոնք եղել են այդ բեռնատարի մեջ, հնարավոր է, որ մի քանի նպատակների համար են կիրառվում, որի առնչությամբ` Թուրքիայի պետական կառույցները տարբեր մոտեցումներ են ունեցել, մի մասը պնդել է, որ դա ոչ մի խնդիր չի կարող առաջացնել, մյուսը մասը` հակառակն է պնդել: Այդ իսկ պատճառով այդ խմբաքանակի տեղափոխումը որոշ ժամանակով կասեցվել է»:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Հիշեցենք, որ օգոստոսի 4-ին իրանական «ասրիրան.քոմ» կայքը, հղում կատարելով գերմանական «Süddeutsche Zeitung» օրաթերթի դիվանագիտական աղբյուրներին, նշել էր, որ Թուրքիան թուրք-սիրիական Քիլիս սահմանային շրջանում առգրավվել է իրանական զենքի մի խմբաքանակ, որը տեղափոխվում էր Սիրիա:
Օգոստոսի 6-ին պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքը, հղում կատարելով «Ռոյթերզ» գործակալությանը, տեղեկացրեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հաստատել է այն տեղեկատվությունը, համաձայն որի` Թուրքիայի անվտանգության ուժերը թուրք-սիրիական սահմանում առգրավել են մեկ բեռնատար մեքենա, որը իրանական զենքի խմբաքանակ էր տեղափոխում Սիրիա:

No comments: