News.am. 19-82011- Թուրքիայի քրեական դատարանը Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի չորս փաստաբաններին արգելել է տարվա ընթացում որպես փաստաբան ներկայացնել իրենց պաշտպանյալի շահերը, քանի որ փաստաբանները մեղադրվում են ՔԱԿ-ի հետ գործակցության մեջ: Այդ մասին հաղորդում է «Today’s Zaman»-ը:Փաստաբաններ Էրգյուն Ջանանը, Սերվետ Դեմիրը, Չինգիզ Չիչեկը եւ Դավութ Ուզունկյոպրյուն կանգնել են դատարանի առջեւ ՔԱԿ-ի հետ գործակցելու համար` առանց կուսակցության հիերարխիկ կառուցվածքի մեջ մտնելու: Ստամբուլի 11-րդ բարձր դատարանը չորեքշաբթի վճռել է արգելել փատաբաններին պաշտպանել եւ ներկայացնել ՔԱԿ առաջնորդի շահերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment