Friday, August 19, 2011

Իրանական լրատվամիջոցներն անդրադարձել են ադրբեջանական կեղծարարություններին

News.am. 19-8-2011- Հասան Ֆիրուզաբադին ազգային հերոս է դարձել, Բաքուն Իրանին բաժանելու համար մեղադրվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ համագործակցելու մեջ, գրում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցների վերջին հրապարակումները, որտեղ ակտիվորեն պաշտպանում է իրանցի զինվորականի հայտարարությունը:
«Բիզիմյոլը» հայտնում է, իրանական tabnak.ir կայքն անդրադարձել է պատմությանը եւ նշել, որ 1918 թ. Անդրկովկասում ձեւավորված անկախ մուսուլմանական հանրապետությանը տրված «Ադրբեջան» անվանումը կեղծարարություն էր, իսկ դրանով Մուսավաթ կուսակցությունը տարածքային հավակնություններ էր ներկայացնում Իրանի նկատմամբ, բացի այդ «խորհրդային շրջանում Բաքվի ղեկավարությունը օգտագործում էր այդ հանգամանքը` ջանալով մասնատել Իրանը: Շրջանառության մեջ դրվեց «Հարավային Ադրբեջան» եզրույթը, այժմ էլ այդ քաղաքականությունը շարունակվում է: Ադրբեջանը յուրացնում է Իրանի մշակութային կոթողները, իրանցի հեղինակներին, այդ թվում Նիզամիի, Հագանիի պես ճանաչված բանաստեղծներին: Ադրբեջանը փորձում է Իրանում էթնիկ բախումներ առաջացնել, բայց այդ հարվածն իր դեմ է ուղղվելու, քանզի Ադրբեջանում մեծաթիվ ազգեր են բնակվում»,- նշում է «Բիզիմյոլը»` վկայակոչելով իրանական կայքում տեղադրված հոդվածը:
Թավրիզում գործունեություն ծավալած իրանական մեկ այլ` nasrnews.ir կայքը գրում է, որ իսլամի դեմ թշնամությունն ու սիոնիստների հետ համագործակցությունը դարձել են Ադրբեջանի հանրապետության վարած քաղաքականության բաղկացուցիչ տարրերը: Հոդվածում նշվում է, որ երկրում հիջաբների դեմ գործողություններ է ծավալվում, դրանից բացի ադրբեջանական իշխանությունները, համագործակցելով ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Ռուսաստանի հետ, ցանկանում են թուլացնել Իրանին: Իրանական կայքը նաեւ նշել է, որ Ֆիրուզաբադի հայտարարությունից հետո Ադրբեջանում իրանական ծագմամբ քաղաքացիների դեմ կամպանիա է սկսվել,- հայտնում է «Բիզիմյոլը»` վկայակոչելով nasrnews.ir կայքը:

No comments: