Tuesday, August 2, 2011

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ավարտին պետք է հասցնի Մինսկի խումբը. Մեթյու Բրայզա

Tert.am. 2-8-2011- իացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակով մասնակցում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Այս մասին SalamNews–ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպան Մեթյու Բրայզան։
«Նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շահագրգռված են ղարաբաղյան հակարամտության կարգավորմամբ»,– ասել է Բրայզան։
Պատասխանելով այն հարցին, թե «Ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց 2012թ. ֆինանսական աջակցություն չցուցաբերել Լեռնային Ղարաբաղին», ամերիկացի դիվանագետն ասել է. «Այդ հարցերը գտնվում են ԱՄՆ Կոնգրեսի իրավասության տակ, այդ պատճառով չեմ կարող մեկնաբանել դրանք»։
Անդրադառնալով Իրանի՝ հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալու հնարավորության վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ Բրայզան ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որոշ արդյուքնների հասել է կարգավորման գործընթացում։
«Մեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է շատ նորմալ և արդեն աշխատում է շրջանակային համաձայնագրի վրա։ Հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ավարտին հասցնի Մինսկի խումբը»,– ասել է ամերիկացի դիվանագետը։

No comments: