Friday, August 26, 2011

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության մասին

News.am. 25-8-2011- Միջազգային հանրության կողմից ստատուս-քվոյի պահպանումը ղարաբաղյան հակամարտությունում անթույլատրելի է, եւ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում գտնվող ներկայացուցիչներին ներկայացրել է երկրի ներքին կյանքը, էներգետիկ քաղաքականությունը, նաեւ կոչ է արել աջակցել Ադրբեջանին 2012-13 թվականներին ԱՄԿ-ի Անվտանգության խորհրդի անդամության ընտրություններում:

No comments: