Saturday, August 6, 2011

Մեդվեդևի հղումները կարող են ԼՂՀ կարգավորման այսօրվա մեթոդաբանության մեջ չտեղավորվել

Անդրադառնալով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` ԼՂ հիմնախնդրի կարգավորման առիթով արած վերջին հայտարարություններին` «Առավոտն» ներկայացնում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, ԼՂՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանի տեսակետները:
Ըստ Լ. Ալավերդյանի, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ պետք է շարունակել խաղաղ բանակցային գործընթացը. «Ադրբեջանի կողմից առկա ռազմական հռետորաբանությունը, դրա նկատմամբ Արևմուտքի զիջողական մոտեցումը չեն բացառում, որ մի օր կհատի նաև հայերի, պատերազմում հաղթած խմբերի, միավորումների համբերությունը»,- նշել է Ալավերդյանը: Վահրամ Աթանեսյանն իր հերթին ասել է. «Ռուս-վրացական պատերազմը բավականին մեծ փորձություն էր կողմերի համար. կարծում եմ` հենց այդ իրողությունն է փորձել արձանագրել ՌԴ նախագահը և փաստել, որ խնդիրները չպետք է փորձել լուծել ուժի կիրառմամբ: Թեև չեմ բացառում, որ ենթատեքստում Մեդվեդևը կարող էր ունենալ այնպիսի հղումներ, որոնք ԼՂՀ կարգավորման այսօրվա մեթոդաբանության մեջ չեն տեղավորվում»:

No comments: