News.am. 9-7-2011- Օգոստոսի 10-ից սկսած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շահումյանի արձանի դիմաց, կտեղադրվի տեսախցիկ, որը թույլ կտա իրականացնել քաղաքի հրապարակի շուրջօրյա տեսանկարահանում։ Այս մասին հաղորդում է artsakhtoday.com-ը։ Հենց այդ կայքի միջոցով, ցանկացողներն online ռեժիմով հնարավորություն կունենան 24 ժամ անընդմեջ դիտել Արցախի կենտրոնական հրապարակը կամ ժողովրդի լեզվով ասած՝ «Պյատաչոկ»-ը։
Ծրագիրը իրականացնում է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը։ Կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է ծրագիրն սկսել օգոստոսի 10-ից հետո։ Հետագայում նման տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ Գանձասարում եւ Շուշիում, ինչը ողջ աշխարհին թույլ կտա իրական ժամանակի ռեժիմով, օրը 24 ժամ, դիտել Արցախի ամենահայտնի տեսարժան վայրերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի 7 խոշոր հրապարակներում տեղադրված տեսախցիկներին եւս կարելի է առցանց հետեւել։

No comments:
Post a Comment