Tert.am. 23-8-2011- Ամերիկյան հայտնի Magic Jack հեռախոսային ընկերությունը միջազգային տարիֆային ցանցում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես Ադրբեջանի տարածք։ Ավելի վաղ Ադրբեջանում աղմուկ էին բարձրացրել, երբ պարզել էին, որ ընկերությունը Լեռնային Ղարաբաղը ներկայացնում է որպես Հայաստանի տարածք։Magic Jack-ի ներկայացուցիչը APA գործակալությանը տեղեկացրել է, որ դա սխալմունք է եղել, և այժմ իրենք ուղղել են սխալը։
Սակայն ընկերությունը դարձյալ «սխալվել է»։ Այս անգամ էլ Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես հանրապետություն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment