Saturday, August 6, 2011

Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական կցորդ է նշանակվել

News.am. 5-8-2011- Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական կցորդ է նշանակվել: Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի որոշման համաձայն` գեներալ-մայոր Յուսել Քարաքուզը նշանակվել է Ադրբեջանում Թուրքիայի ռազկական կցորդ: Նա այդ պաշտոնում փոխարինելու է գեներալ-մայոր Օզհան Այաշին:
Գեներալ-մայոր Յուսել Քարաքուզը վերջին ժամանակներս եղել է Թուրքիայի Զինված ուժերի 4-րդ բրիգադի հրամանատարը, հաղորդում է APA-ն:

No comments: