Saturday, August 6, 2011

Յուրի Խաչատուրովը չի խոսել հողերը հանձնելու մասին. ՊՆ խոսնակ

Tert.am. 5-8-2011- Մամուլում այսօր տեղ գտած այն լուրը, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ելույթ է ունեցել ազատագրված հողերը թշնամուն հանձնելու օգտին, չի համապատասխանում իրականությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանագամանքի վրա, որ հրապարակման մեջ չի նշվում՝ որտեղ, երբ, ում հետ հանդիպման ժամանակ է Խաչատուրովը նման բան ասել։ «Եթե ունեն որևէ փաստ, թող նշեին, եթե չեն նշում, ուրեմն՝ ճիշտ չէ»,- ասաց նա։
Անդրադառնալով «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հայտարարությանը, որտեղ երիտասարդներն իրենց իր «խիստ վրդովմունքն են հայտնում» Խաչատուրովի խոսքերի առնչությամբ՝ նշելով, որ նմանօրինակ հայտարարությունները անընդունելի են և վտանգավոր, քանի որ ազատագրված տարածքները մեր հայրենիքի պատմական և անքակտելի մասն են, Դավիթ Կարապետյանն ասաց. «Վրդովմունքի առիթ կլիներ, եթե նման բան լիներ, բայց ես ասում եմ՝ այդ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»։

No comments: