Saturday, August 6, 2011

ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներն են Իրանն ու չարամիտ հաքերները

News.am. 6-8-2011- ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, Նեբրասկա նահանգում հանդես գալով ամերիկյան զինվորականների առջեւ, նշել է ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքները: Դրանք են` ահաբեկչությունը, Իրաքում եւ Աֆղանստանում իրավիճակը եւ կիբերգրոհները:
Վերջինի միջոցով հնարավոր է անջատել ԱՄՆ էներգահամակարգը, փլուզել ֆինանսական եւ կառավարական համակարգերը, փաստացի կաթվածահար անել երկիրը:
Պանետան նշել է, որ Պակիստանում, Եմենում, Սոմալիում եւ Հյուսիսային Աֆրիկայում դեռեւս գործում են Ալ-Քաիդայի կառույցները, որոնց հիմնական խնդիրը ԱՄՆ-ում ահաբեկչությունների կազմակերպումն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես ստիպված է դիմակայել «ԿԺԴՀ-ի եւ Իրանի` միջուկային զենք ստանալու փորձերին»:

No comments: