Monday, August 22, 2011

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ահմադինեժադի հետ

News.am. 22-8-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը, կողմերը քննարկել են Սիրիայի եւ տարածաշրջանի հետ կապված վերջին զարգացումները:
Թուրքական մամուլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ շրջանառվում էր, թե իրանական կողմը ձերբակալել է PKK-ի երկրորդ դեմքին՝ Մուրադ Քարայըլանին:

No comments: