Tuesday, August 2, 2011

ԱՄՆ Սենատը հերթական անգամ կքննարկի Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանի հարցը

Tert.am. 2-8-2011- Օգոստոսի 2-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են տեղի ունենալու Կովկասի և Թուրքիայի վերաբերյալ, որի ժամանակ քննարկվելու է նաև Անկարայում ԱՄՆ–ի դեսպան Ֆրնեսիս Ռիկարդոնեի նշանակման հարցը։
Անցած տարի ամիսներ շարունակ ԱՄՆ Սենատում չէր հաստատվում Ռիկարդոնեի թեկնածությունը։ Դեմ հանդես եկող սենատորները Ռիկարդոնեին մեղադրում էին այն բանի համար, որ նա «չափից շատ մոտ հարաբերություններ է հաստատել այն երկրների իշխանությունների հետ, որտեղ ժամանակին աշխատել է, ինչպես նաև բացարձակ անտարբերություն է ցուցաբերել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում»:
Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, 2010թ. վերջին օգտվելով իրեն ընձեռված իրավունքից, հաստատեց Ռիկարդոնեի թեկնածությունը։
Սենատի միջնստաշրջանային ընդմիջման ժամանակ ԱՄՆ նախագահն իրավունք ունի նշանակումներ կատարել առանց Սենատի հավանության։ Սակայն մեկ տարի հետո դեսպանների թեկնածությունները կրկին դրվում են Սենատի հաստատմանը։

No comments: