Tert.am.11-8-2011- Ամերիկյան The Huffington Post պարբերականը Հայաստանում արտագաղթին նվիրված հրապարակման մեջ նշում է, որ տասնյակ հազարավոր մարդկանց հեռանալը երկրից միայն կանանցով բնակեցված բնակավայրեր է «ստեղծում»։Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Միլենա Ղազարյանը հայտնել է, որ տանը մնացած կանայք ստիպված են օրական մի քանի անգամ զանգահարել իրենց ամուսիններին, որպեսզի պարզեն, թե ինչով են նրանք զբաղված։ «Բարդ է գուշակել, կվերադառնան արդյոք նրանք։ Շատերն անհանգստանում են, որովհետև կարծում են, որ Ռուսաստանում գեղեցիկ կանայք կան։ Խնդիրն այն է, որ մեր ամուսինները չափազանց շատ են աշխատում և լիցքաթափվելու կարիք ունեն։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում աշխատանք լինի, որ մեր ընտանիքները միասին լինեն և հայրերը տեսնեն, թե ինչպես են մեծանում իրենց երեխաները»,– ասել է Ղազարյանը։
Իրավապաշտպաններից մեկի կարծիքով հայ հասարակության մեջ տղամարդկանց պակասն արդեն լրջորեն ազդում է դեմոգրաֆիայի վրա։ «Գոյացել է աղջիկների մի սերունդ, որոնք ամուսնանալու հնարավորություն չունեն, քանի որ տղամարդիկ հեռանում են երկրից։ Հայաստանում ծնելիության մակարդակը չափազանց ցածր է բնակչության թիվը կայուն պահելու համար»,– ասված է կառավարությանն ուղղված՝ բնապահպան Կարինե Դանիելյանի նամակում։
Հոդվածում ասվում է նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձել է մեղմել այս մտահոգությունների ալիքը, նշելով, որ երկրում ծնելիության մակարդակը կայուն պահելու համար ծրագրեր են իրականացվում։ Նա դրական է համարել այն փաստը ,որ երկրի բնակչության ազատ տեղաշարժի համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծված։ Բացի այդ, արտագաղթող տղամարդկանց զգալի մասը սեզոնային աշխատողներ են, որոնք կարճ ժամանակ անց վերադառնում են։
The Huffington Post-ը նշում է, որ 1991թ, Հայաստանի անկախացման պահին երկրում բնակվում էր մոտ 4 միլիոն մարդ, որոնց առնվազն մեկ քառորդը այդ ժամանակվանից հեռացել է արտերկիր մշտական բնակության։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment