HayNews.am. 11-8-2011- «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հետաքրքիր ձև է գտել իր քարոզչությունն իրականացնելու համար: Թուրքական «Միլլիյեթի» փոխանցմամբ, PKK-ականների մի խումբ փակել է Դիարբեքիր (Աղձնիք)-Բինգյոլ (Բյուրակն) ավտոճանապարհը և ստիպել վարորդներին ու ուղևորներին լսել իրենց ելույթները, որոնք վերաբերել են ժողովրդավարությանն ու ազատությանը:
Մոտ 25 րոպե տևած քարոզչական գործունեությունից հետո քուրդ ապստամբները թողել են ավտոճանապարհը և բարձրացել լեռները: Այդ ընթացքում շուրջ 25 ավտոմեքենա է կուտակվել ճանապարհի այդ հատվածում:
Այժմ Թուրքիայի Զինված ուժերի ստորաբաժանումները գործողություն են իրականացնում վերոհիշյալ վայրում` փորձելով հայտնաբերել PKK-ականների խմբին, որը հասցրել է հաջողությամբ թաքնվել լեռներում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment