Friday, September 23, 2011

Բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր 10 առաջարկները. ԱԳՆ

News.am. 23-9-2011- Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սեպտեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ է քաշել Կազանում:
Անդրադարձ է կատարվել նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը:

No comments: