Friday, September 23, 2011

ՄԱԳԱՏԷ–ում Ադրբեջանը պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը

Tert.am. 23-9-2011- Հայաստանի Մեծամորի ատոմակայանը պետք է փակել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 55-րդ նստաշրջանին ասել է ադրբեջանական պատվիրակության նախագահ, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Մահմուդ Քերիմովը։
«Մեծամորն այլևս վտանգավոր ատոմակայան է, որի փակման անհրաժեշտության մասին հայտարարել է նաև Եվրամիությունը։ Հակառակ այն բանին, որ այդ տոմակայանում մեկ տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվել են մի շարք ստուգումներ, դրանց արդյունքները գաղտնի են պահվում։ Տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, մեկ անգամ չէ, որ առաջարկել են Մեծամորի ատաոմակայանում իրականացվող հետազոտություններին մասնակից դարձնել նաև իրենց մասնագետներին։ Սակայն այդ երեք երկրները Հայաստանի ատոմակայանի հետ կապված հարցերում շարունակում են չիրազեկված մնալ»,– ասել է Քերիմովը։

No comments: