Tert.am. 28-9-2011- «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մեղադրել է 2001թ. սեպտեմբերի 11–ին ԱՄՆ–ում տեղի ունեցած ահաբեկչության մասին կեղծ ինֆորմացիա տարածելու մեջ։ Ռուսական Lenta.ru կայքը, վկայակոչելով ահաբեկիչների` անգլիալեզու Inspire պարբերականը, նշում է, որ «Ալ Կաիդային» հատկապես նյարդայնացրել է Ահմադինեժադի այն տեսությունը, թե այդ ահաբեկչությունը հենց ԱՄՆ–ի իշխանություններն են իրականացրել։ Մեկնաբանելով Ահմադինեժադի այն հայտարարությունը, թե «Ալ Կաիդան» որևէ առնչություն չունի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության հետ, հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ Թեհրանն «Ալ Կաիդային» իր մրցակիցն է համարում «աշխարհի իրավազուրկ մուսուլմանների «սրտի և մտքի համար» պայքարում»։
Հոդվածի հեղինակը հավելում է, Ահմադինեժադն ահաբեկիչների հանդեպ «նախանձով է լցվել» այն բանի համար, որ վերջիններիս հաջողվել է անել այն, ինչ ինքը չի կարողացել անել։ «Այդ իսկ պատճառով իրանցիները վարկաբեկում են սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունը»,–ասված է հոդվածում։
Իրանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունը ոչ թե ահաբեկիչներն են իրականացրել, այլև ամերիկացիները։ Վերջին անգամ Ահմադինեժադը նման հայտարարությամբ հանդես եկավ վերջերս՝ ՄԱԿ–ի ԳԱ–ում իր ելույթի ժամանակ։ Նա, մասնավորապես, ասել էր, որ ինքը, լինելով ինժեներ, չի հավատում, որ Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները (սեպտեմբերի 11–ի ահաբեկչությանժամանակ) կարող էին փլվել միայն այն պատճառով, որ դրանց մեջ ինքնաթիռներ էին «մխրճվել»։ Փլուզման համար, ըստ Ահմադինեժադի, շենքում պետք է մեծ թվով պայթուցիկ սարքեր դրված լինեին։

No comments:
Post a Comment