Tert.am. 28-9-2011- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդների ժողով:
Ժողովին քննության են առնվել եկեղեցու առաջ ծառացած ժամանակակից մարտահրավերներ, թեմական կյանքին առնչվող վարչական, կարգապահական խնդիրներ: Քննարկումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել թեմերում եկեղեցականների հովվական ծառայությանը: Կարևոր է նկատվել, որ հոգևոր հովիվներն առավել ուշադրություն դարձնեն քարոզչական գործունեությանը, հովիվ և համայնք, հովիվ և ընտանիք հարաբերությունների սերտացմանը: Մտահոգություն հայտնելով Հայաստանում կրոնական տարբեր կազմակերպությունների և աղանդավորական հոսանքների քայքայիչ գործունեության հետևանքով հասարակական կյանքում տեղ գտնող երևույթների առիթով` ժողովականները ընդգծել են տուժած ընտանիքների և անհատների հետ առավել ակտիվ հովվական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև հոգևոր հովիվների բնակությունն իրենց խնամքին հանձնված համայնքներում: Այս առչությամբ, քննության առնելով առանձին պարագաներ, որոշվել է, որ որևիցե բացառություն չպետք է լինի:
No comments:
Post a Comment