Saturday, September 3, 2011

Մինսկի խմբի համանախագահները մինչև սեպտեմբերի 15-ը կայցելեն Հայաստան

Tert.am. 2-9-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հերթական այցն իրականացնել տարածաշրջան։ Այս մասին տեղեկացնում է SalamNews–ը՝ վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ։
Այցի ընթացքում, որը տեղի է ունենալու մինչև սեպտեմբերի 15-ը, համանախագահները հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Համանախագահներն այցելելու են նաև Ստեփանակերտ, որտեղ հանդիպում են ունենալու Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ։

No comments: