Tuesday, September 13, 2011

Դավութօղլուն` «21-րդ դարի առաջնո՞րդ»

HayNews.am. 13-9-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ճանաչվել է «21-րդ դարի առաջնորդ», փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բոսնիայում գործող «Միջազգային մարդասերների լիգա» կազմակերպության առաջադրած «21-րդ դարի առաջնորդ» մրցանակն այս անգամ կուղևորվի Անկարա:
«Միջազգային մարդասերների լիգայի» պատվավոր նախագահն է Խորվաթիայի նախկին նախագահ Ստեփան Մեսիչը:
Այս մրցանակը հիմնականում հանձնվում է բոսնիացի, սերբ և խորվաթ քաղաքական և հասարակական գործիչներին:

No comments: