Friday, September 23, 2011

Ռուսաստանն Իրանին է վերադարձրել С-300-ների համար վճարված ավանսները

News.am. 23-9-2011- Զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի չեղյալ հայտարարումից հետո Ռուսաստանն Իրանին է վերադարձրել 167 մլն դոլարի ավանսը, հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։
Ռուսական հրթիռների՝ Իրանին վաճառելու գործարքը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից միջազգային հանրության ճնշումների պատճառով լուծարվել էր 2010 թվականին։ Դա կատարվել էր Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորրորդ բանաձեւի ընդունումից հետո։

No comments: