PanARMENIAN.Net -27 սեպտեմբերի 2011 - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում ադրբեջաներենը դասավանդվում է արդեն 3 տարի, իսկ Ադրբեջանի պատմության հիմնահարցերը` 2 տարի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայկական ԶԼՄ-ներում երբեմն թյուր ինֆորմացիա է հայտնվում, համաձայն որի, ադրբեջաներենը նոր պետք է անցնեն ԵՊՀ-ում: Բացի բուն ադրբեջաներենից, թուրքագիտության ամբիոնում դասավանդվում է նաև խոսակցական ադրբեջաներեն, որը դասավանդում է ադրբեջանահայ դասախոս:
Բացի վերը նշված առարկաներից, ամբիոնում արդեն 2 տարի է դասավանդում են Ադրբեջանի պատմության հիմնահարցեր և Իսլամը Ադրբեջանում առարկաները իսկ 2012 թ-ից դասավանդվելու է նաև Հայերը Բաքվի նահանգում 1918-1988թթ-ին:

No comments:
Post a Comment