Tuesday, September 6, 2011

Իրանի կառավարությունը 900 մլն դոլար է հատկացրել Ուրմիա լճի փրկության համար

News.am. 5-9-2011- Իրանի կառավարությունը 900 մլն դոլար է հատկացրել Ուրմիա լճի չորացումը կանխելու միջոցառումների համար, մասնավորապես նախատեսվում է մինչեւ լիճ ջրատարներ հասցնել Արաքս եւ Սիլվե գետերից: Այդ մասին հայտնել է ԻԻՀ շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավար Ջավադ Մոհամադիզադեն:
Նշենք, որ Ուրմիան Իրանի եւ Մերձավոր Արեւելքի խոշորագույն լիճն է, եւ հետեւողականորեն վերածվում է աղի: Եթե նախկինում նրա մակերեսը կազմում էր 5400 քառ.կմ, այժմ այն նվազել է 60 տոկոսով, եւ մասնագետները մտավախություն ունեն, որ առաջիկա մի քանի տարում լիճը կարող է ամբողջությամբ անհետանալ:
Բազմամյա երաշտի պատճառով լիճը աստիճանաբար նվազել է, դրա մակերեսը փոքրացել է, ինչն էլ ազդում է լճի կենդանական եւ բուսական աշխարհի վրա:

No comments: