Tuesday, September 6, 2011

ԼՂ պատվիրակության այցն Աբխազիա չի արտացոլում Երևանի դիրքորոշումը. Կալանդաձե

«Վրացական կողմը կարծում է, որ օգոստոսի 26–ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցն Աբխազիա չի արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը»,– վրացական georgiatimes.info կայքի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Կալանդաձեն նշել է, որ Երևանի դիրքորոշումն իրենց հայտնի է. «Հայաստանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և չի ճանաչում այն ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Աբխազիայում։ Այնպես որ որևէ հիմք չկա՝ այդ թեման կասկածի տակ դնելու համար»,– ասել է Կալանդաձեն։
Վրաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ ԼՂ պատվիրակությունը նախագահական ընտրություններին մասնակցել է դիտորդի կարգավիճակում։

No comments: