Monday, September 26, 2011

«Արտագաղթը Հայաստանում հանգեցնում է միայն կանանցով բնակեցված գյուղերի առաջացմանը». The Asian Age

1in.am. 26-9-2011- The Asian Age-ը Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի մասին ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ նշվում է այն մասին, որ այս գյուղում, ինչպես և Հայաստանի շատ ու շատ այլ բնակավայրերում տղամարդ գրեթե չի ապրում, քանի որ բոլորը հեռանում են արտագնա աշխատանքի՝ ապրուստի միջոց հայթայթելու՝ գյուղական կյանքի բոլոր դժվարությունները ստիպված թողնելով կանաց ուսերին:
Խոսելով գյուղի բնակիչուհիներից մեկի` Սուսաննա Ասատրյանի մասին, The Asian Age-ը նշում է, որ այս կինը, լինելով 4 երեխաների մայր, ստիպված է միայնակ կատարել գյուղացիական ծանր աշխատանքները: Գյուղը գրեթե ամբողջությամբ կանանցով է բնակեցված, ինչը խորհրդանշում է Հայաստանի ` բնակչության պակասի խնդիրը:
«Մեր գյուղում լրիվ մայրիշխանություն է, դրա համար գյուղը կատակով անվանում ենք ոչ թե Վարդաձոր, այլ Կնաձոր»` կատակում է Սուսաննան` նշելով, որ երեխաները կարոտում են իրենց հորը, սակայն ոչինչ անել չեն կարող:
The Asian Age-ը գրում է, որ հայաստանցի տղամարդկանց հիմնական մասը ապրուստի միջոց հայթայթելու համար գտնվում է Ռուսաստանում:

No comments: