Tert.am. 25-9-2011- «Կրոնական միավորումների մասին» օրենքը կընդունվեր նույնիսկ այն դեպքում, եթե 100 000 մարդ դուրս գար փողոց։ Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է վրացական «Հատուկ ռեպորտաժ» ծրագրին հյուրընկալվելով։
Սաակաշվիլիի խոսքով՝ կոմունիստական ռեժիմին ձեռք չէր տալիս կրոնական հանդուրժողականությունը, քանի որ դրա մեջ վտանգ էր տեսնում։
«Նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում այս թեմայի շուրջ, խորհրդային դարաշրջանի դասական մնացուկներն են։ Նրանք հաստատ հին կարմիր աստղեր են պահում մինչև հիմա։ Դա կայսրությունը ղեկավարելու մեթոդ էր, և քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունն այդպես էր մտածում։ Դավիդ Ագմաշենեբելին այցելում էր սինագոգ, մզկիթ, քրիստոնեական եկեղեցի, հայկական եկեղեցի։ Թամարա թագուհու ընտանիքի մեծ մասը էթնիկ վրացիներ չեն։ Մենք մեծ գործիչներ ենք ունեցել, որոնց մայրը կամ հայրը էթնիկ հայեր են եղել, կամ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Վրաստանը կազմված է բոլոր այս էթնիկ խմբերից»,– ասել է Սաակաշվիլին։
Ըստ նրա, Վրաստանը մեծ քաղաքակրթությամբ երկիր է։ «Հայկական հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձ հետ հարցազրույց անելու։ Ինձ ասացին, թե տեղյակ են իմ հայկական ծագման մասին, և որ վախենում են, որ ես կարող եմ բարդութավորվել դրանից։ Ես նրանց պատասխանեցի՝ ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը։ Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,– ասել է Սաակաշվիլին։

No comments:
Post a Comment